ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Արցախը մի ակնթարթում կարող է զինվել

Արցախը մի ակնթարթում կարող է զինվել
22.07.2023 | 16:07

Արցախյան առաջին պատերազմի փորձը ցույց տվեց, որ ցանկության դեպքում Արցախը կարող է մի ակնթարթում զինվել։

Դրա վառ օրինակը տվել է Ամարասի ձորակի Մաճկալաշեն գյուղը։

Ստեփանակերտից լուր եկավ, որ տանկերը Ֆիզուլի քաղաքից շարժվում են դեպի Մաճկալաշեն, որպեսզի հայաթափ անեն Ձորակի գյուղերը։ Ձորակի դարպասը Մաճկալաշեն գյուղն էր։ Եթե տանկերը գրավերին Մաճկալաշենը, Ձորակի 6-7 հազար հայերին տեղահան կանեին։

Մաճկալաշենում զենք չկար։

Գյուղի կոլխոզի նախագահ Սիմոնը գյուղում եղած 500 լիտր բենզինը բաժանեց ժողովրդին և կարգադրեց «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստել։

«Մոլոտովի կոկտեյլը» բենզինով լցրած շիշն է։

Մի շիշը կարող է ոչնչացնել մեկ տանկ։

Գյուղացիները տներում եղած շշերը դատարկեցին գինուց և օղուց ու բենզին լցրեցին։

Մեկ ժամ հետո գյուղում կային հազար «Մոլոտովի կոկտեյլներ»։

Կեսգիշերին թշնամու տանկերը եկան։

Նրանք հասան Մաճկալաշեն գյուղի եզրը։

Հարևան թուրքերը նրանց հայտնել էին «Մոլոտովի կոկտեյլների» մասին։

Տանկերը կանգնեցին, հետո շրջվեցին ու փախան։

Էդվարդ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4675

Մեկնաբանություններ